կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-05-22 20:01
Քաղաքական

Այն, ինչ որ սպասվում էր, մենք այսօր ունենք. Էդ Նալբանդյան

Այն, ինչ որ սպասվում էր, մենք այսօր ունենք. Էդ Նալբանդյան

«Այն, ինչ որ սպասվում էր, մենք այսօր ունենք:

Եվ ինչ-որ խոսակցություններ էին ընթանում, որ կստորագրվի ինչ-որ մի բան, չի ստորագրվի՝ այդպիսի հարց չի էլ եղել, որովհետև դեռ հունվար ամսին, կարծեմ դուք հիշում եք, որ խորհրդից անմիջապես հետո ես հայտարարեցի, որ իհարկե երբ որ լինի մանդատը Եվրոմիության կողմից այդ բանակցող թիմին, այն ժամանակ բանակցություններ կընթանան, կմշակվի փաստաթուղթը, և երբ որ գանք ընդհանուր համաձայնության, այն ժամանակ այդ փաստաթուղթը կստորագրվի»,- «Ազատություն» ռադիոկայանին տված  հարցազրույցում ասել է Ռիգայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նշել է, որ Ռիգայում որևէ բան չէր էլ նախատեսվում  ստորագրել:

Անդրադառնալով գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի  հետ կապված միջադեպին, երբ Ադրբեջանը հրաժարվել է այն ստորագրել, Նալբանդյանը ասել է. »Եւս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց մեկուսացման մեջ: Որովհետև այս անգամ 28 երկիր եկել էին մի համաձայնության, որպեսզի ձևակերպումներ լինեն ընդհանուր Հռչակագրի մեջ, որտեղ խոսքը գնում էր աջակցության մասին Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին և արված հայտարարություններին 2009 թվից սկսած»:


Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ: