|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կարին Հովհաննիսյանի «1915» ֆիլմը երեկ ցուցադրվել է Գլենդեյլում և Ֆրեզնոյում: Ֆիլմը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ֆիլմի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը (Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է) և Ալեք Մուհիբյանը: Լիամետրաժ ֆիլմի կարգախոսն է` «Չես կարող փախչել անցյալից»: Գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը, Սեմ Փեյջը, Նիլոլայ Կինսկին, Ջիմ Փիդոքը: Ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում: Նշենք նաև, որ ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է:
Ֆիլմի պրեմիերան Հայաստանում տեղի էր ունեցել ապրիլի 25-ին` «Մոսկվա» կինոթատրոնում: