|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը մարտի 16-ին Ֆրեզնոյում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր. հայտնում է The Fresno Bee լրատվական կայքը:
Բայբուրթյանն ու նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
«Այս հուշարձանը կանխարգելման խորհրդանիշ է: Այն ցույց է տալիս, որ ցեղասպանության նման ողբերգություններ այլևս չպետք է լինեն»,- նշել է նա:
Բայբուրթյանը, խոսելով Ֆրեզնոյի ու քաղաքի բնակիչների մասին, նշել է, որ հիանում է Ֆրեզնոյի բնակչության ջանասիրությամբ: Նա խոստացել է մշտական ուշադրության կենտրոնում պահել քաղաքը, որը պատմականորեն կարևոր հանգրվան է եղել հայ փախստականների համար:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում՝ բարելավելու գյուղատնտեսական տեխնոլոգիաները, և այս հարցում շատ բան կարելի է սովորել Ֆրեզնոյից ու քաղաքի ֆերմերներից: