Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Ապրիլի 28-30-ը բանակի զենիթահրթիռային բրիգադներից մեկի հետ անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի կրակային փուլին հետեւում էին նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու բարձրաստիճան զինվորականներ:
Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության ընթացքում պաշտպանության բանակի հակաօդայինները, գերազանց իրականացնելով մարտական խնդիրը, ճիշտ եւ ժամանակին խոցել են բոլոր թիրախները:
Զորավարժության ավարտին բանակի հրամանատարը նախ` շնորհակալություն է հայտնել մասնակիցներին զորախաղերի ընթացքում առաջադրված բոլոր խնդիրներն անթերի իրականացնելու համար, իսկ այնուհետեւ մի շարք զինծառայողների պարգեւատրել է պատվոգրերով, արժեքավոր նվերներով եւ կրծքանշաններով: