|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հրետանային ստորաբաժանումների հրամանատարների ու վարչության սպաների մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու և անձնակազմին նոր հմտություններ ու որակներ հաղորդելու նպատակով նոյեմբերի 15-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի բազայի վրա դիվիզիոնի կազմով անց է կացվել մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ, որին հետևել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Զորավարժության ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի հանկարծակի հարձակումը հետ մղելու գործողություններ, Դ-20 տիպի հրանոթներից իրականացվել է ուղիղ նշանառությամբ կրակ:
Զորախաղերի ընթացքում գրանցված արդյունքները պարզորոշել են, որ մասնակից անձնակազմը պատրաստ է իրական մարտադաշտում ևս բարձր մակարդակով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: