|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ապրիլի 22-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում` նախկին Երիտասարդական պալատի մոտակայքում, թիվ 43 երթուղային տաքսին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի 0327Տ պետհամարանիշով թիվ 43 երթուղային տաքսին (վարորդ՝ Ս. Ղ., ծնվ 1965թ.) բախվել է «ԲՄՎ» մակնիշի 35OP483 պետհամարանիշով (վարորդ՝ Գ.Դ., ծնվ. 1990թ.) ավտոմեքենային: