|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Yerkir.am-ի թղթակիցն Աբովյանից հաղորդում է, որ 28/21 ընտրատեղամասում որեւէ լուրջ խախտում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրուցում հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության դիտորդ Գեւորգ Սերոբյանը:
Ինչպես նա նշեց, կասկածելի միայն մի դեպք է արձանագրվել. 8 համարի երթուղին սպասարկող մեքենաներով մարդկանց ընտրատեղամաս են բերել:
«Մինչեւ կեսօր 4 անգամ նույն երթուղայինով մարդկանց բերեցին»,- ասաց Գեւորգ Սերոբյանը:
Իսկ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վաչագան Ենոքյանը, մեկնաբանելով այդ երեւույթը, նշեց, որ իրավասու չէ ընտրատեղամասից դուրս տեղի ունեցող իրադարձություններին հետեւլ: Նա պարտավոր է պահպանել օրենքը ընտրատեղամասում, իսկ ընտրատեղամասից դուրս իր իրավասության մեջ չի մտնում:
Վաչագան Ենոքյանն ասաց, որ ընտրատարածքը բավական մեծ է, հարեւանները հավաքվում են, մեքենա են վերցնում եւ գալիս են ընտրություն կատարելու:
«Հնարավոր է` 4 հոգով գան, հնարավոր է` նաեւ 5 հոգով: Դա չի նշանակում, որ նրանց բերել են»,- եզրափակեց հանձնաժողովի նախագահը: