|
Փոխարժեքներ
20 08 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 384.03 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.795 |
| GBP | ⚊ | £ 510.11 |
| GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և արդյունքում տվել 5 զոհ և 10 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվությունը։
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական քարոզչության տարածած տեղեկատվությունը՝ այն որակելով ոչ այլ կերպ, քան այսօր՝ ապրիլի 21-ի գիշերը, իր իսկ կողմից շփման գծի հյուսիսարևելյան /Սեյսուլան/ ուղղությամբ ձեռնարկված հետախուզա-դիվերսիոն գործողության արդյունքում կրած սեփական կորուստները քողարկելու անհույս փորձ:
ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն շարունակում են իրականացնել իրենց մարտական դիրքերի պաշտպանությունը և անհրաժեշտության դեպքում դիմում կանխարգելիչ գործողությունների: