|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի ՊՆ-ն քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե շփման գծում կանխարգելիչ գործողությունների արդյունքում 2 հայ զինծառայող է զոհվել, մի քանիսը վիրավորվել են:
ՀՀ ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ դա ապատեղեկատվություն է:
Նշենք նաեւ, որ ԼՂՀ ՊԲ-ն այս առնչությամբ հերքման տեքստ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից հոկտեմբերի 1-ին և 2-ին ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների շնորհիվ կանխվել է հայկական ստորաբաժանումների տեղաշարժը, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել 2 զոհ և վիրավորներ, հերթական ապատեղեկատվություն է: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և շարունակում առաջնագծում իրենց կամքը թելադրել հակառակորդին: Պաշտպանության բանակը կորուստներ և վիրավորներ չունի»: