|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր ուսումնավարժական պարապմունքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է երկու տանկ։
«Ադրբեջանական պրոպագանդայի կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ուսումնավարժական պարապմունքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է ՊԲ Տ-72 տիպի երկու տանկ, իրականությանը չի համապատասխանում:
Տարածված տեղեկությունն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչության երևակայության արդյունք»,– ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում: