|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրաստանի պատվիրակությունները կմեկնեն Հայաստան և Թուրքիա՝ ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումներին մասնակցելու համար. հայտնում է Грузия- Онлайн-ը:
Հայաստան` Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու, կուղարկվի Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը: Կոբախիձեն խորհրդարանում գլխավորում է Հայաստանի հետ բարեկամության խումբը։
Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին կմասնակցեն Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։