|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ կառավարության աջակցությունը Արեւմտահայաստանի Վանի նահանգի երկրաշարժից տուժածներին կուղարկվի այսօր` ժամը 12-13-ի սահմաններում:
ԱԻՆ-ի ներկայացուցիչները Երեւանի Էրեբունի օդանավակայանից Իլ-76 ինքնաթիռով Թուրքիայի Էրզրում քաղաք կտեղափոխեն 40 տոննա բեռ` 100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ եւ ավելի քան 7000 անկողնային պարագաներ:
Թուրքիայի կառավարությունը օգնություն ստանալու վերաբերյալ պաշտոնական հայտով դիմել է Հայաստանին հոկտեմբերի 27-ին` թուրքական Կարմիր մահիկի եւ Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով: