|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել, այս անգամ՝ Կոտայքի մարզում: Ծաղկաձոր քաղաքի Չարենցի փողոցում կիսաքանդ մի շինությունում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կախված վիճակում: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործածը 1949-ին ծնված Նիկոլայ Ռոմանովն է: Ըստ մեր աղբյուրների՝ տղամարդը մոլոկան էր, ուներ երեխաներ, բնակվում էր Երևանում՝ որդիների հետ, 20 օր է, ինչ վերադարձել էր Ծաղկաձոր: Ասում են` այդ օրերին մենակ է ապրել:
Մանրամասներն՝ ավելի ուշ: