Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի համար անհասկանալի է մնացել, թե ինչո՞ւ Հիմնադիր խորհրդարանը փորձում էր ապրիլի 24-ին սկսել իշխանափոխության գործընթացը:
«Եթե իսկապես Հիմնադիր խորհրդարանն ունի համակիրներ, հետևորդներ, ապա կարող էր իշխանափոխության գործընթացը սկսել մայիսին: Ես համոզիչ մեկնաբանություն չեմ լսել, թե ինչո՞ւ անպայման ապրիլի 24-ին, երբ մենք հազարավոր հյուրեր ենք ունենալու այստեղ: Ես դա չեմ հասկանում: Միայն ասել, որ այդ օրն են որոշել, որովհետև այդ օրը մարդիկ դուրս են գալու փողոց, դա քաղաքական մոտեցում չէ: Այս առումով` Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց կեցվածքով ու քայլերով մեկ այլ թեմա բերեցին քաղաքական հարթություն, որը կվնասի ապրիլի 24-ի օրվա հիմնական ասելիքին ու արարողություններին»,- ասաց Հակոբյանը:
Սակայն պատգամավորը ճիշտ չի համարում ՀԽ-ի անդամների կալանավորումը: