|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կահիրեում առկա փաստաթղթերը ոչնչացնելու համար Թուրքիան կաշառել է «Մուսուլման եղբայրներ»-ին. տեղեկացնում է թուրքական Demokrat Haber-ը:
Այդ մասին Եգիպտոսի կառավարության նիստի ընթացքում հայտարարել է «Ջիհադ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաիմը: Նա տեղեկացրել է, որ Եգիպտոսում գտնվող փաստաթղթերն այրելու համար Թուրքիան ավելի քան 1 միլիոն դոլար է վճարել: Նաիմը հայտնել է նաև, որ այդ հարցում պատասխանատու են նաև «Մուսուլման եղբայրների» որոշ անդամներ:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում լույս տեսնող «Վեթո» թերթի հրապարակած լուրի համաձայն՝ հրկիզված փաստաթղթերի թվում են եղել այնպիսիք, որոնց առկայության պարագայում Թուրքիան միջազգային դատարաններում կհայտնվեր դժվարին իրավիճակում:
«Եգիպտոսն այդ կապակցությամբ պետք է պատժի Թուրքիային»,- պահանջել է Նաիմը: