|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Թուրքիայում տագնապ է առաջացել, երբ պոլսահայ լուսանկարիչ Ասպետ Մանուկյանը հեռակառավարման վահանակով սարքով տեսագրություն է արել Աթաթուրքի անվան օդանավակայանի տարածքում:
Ըստ Airporthaber-ի`երիտասարդը Թուրքիայի օդանավակայանի օդային տարածքում արած 12 րոպեանոց տեսագրությունը տեղադրել է Youtube-ում, որը մեծ աղմուկ է բարձրացրել՝ նրան մեղադրել են օդանավերի թռիչքները վտանգելու մեջ:
Կարճ ժամանակ անց Մանուկյանը տեսանյութը հեռացրել է համացանցից:
«Օդային սարքի վրա տեղադրված GPS համակարգը թույլ չի տալիս տեսագրություն անել օդանավակայաններում: Տեսագրող սարքն ինքնըստինքյան անջատվում է: Ես էլ դա փորձելու համար ցանկացա օդանավակայանի տարածքում տեսագրություն անել: Սպասեցի, որ GPS համակարգն անջատի, սակայն երբ չանջատվեց, շարունակեցի տեսագրել: Վատ նպատակ չեմ ունեցել»,- ասել է Մանուկյանը Airporthaber-ի հետ զրույցում:
Այդ կապակցությամբ իրենց բողոքն են հայտնել նաև մի շարք օդաչուներ:
Կայքը հայտնում է, որ, ըստ ավիացիայի կանոնների, օդանավակայանների տարածքում արգելվում է տեսագրությունը: Նույնիսկ առանց թույլատրության ցանկացած թռիչքի իրականացումը ենթակա է պատժամիջոցների կիրառման:
Կայքը նշում է նաև, որ բոլորին մտահոգում է, թե ինչ գործ կհարուցվի Ասպետ Մանուկյանի նկատմամբ:
Ստորև ներկայացնում ենք Ասպետ Մանուկյանի աղմկահարույց տեսագրությունը` արված Աթաթուրքի օդանավակայանի տարածքում: