|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունվարի 2-ին, ժամը 00.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (ավտոմեքենան կողաշրջվել է), կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 21-06» մակնիշի 34 AC 054 պետհամարանիշի ավտոմեքենան թիվ 18 շենքի բակում շրջվել է:
Վարորդը (Մ. Մ.), մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ինքնակամ լքել է դեպքի վայրը: Հրշեջ-փրկարարները փակել են գազի փականը, հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան: