|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Արագածոտնի մարզի փրկարարական վարչությունում հոկտեմբերի 25-ին`ժամը 17.31-ին, ահազանգ են ստացել, որ Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Երամ» տաքսի ծառայությանը հարակից (20 մ հեռու) տարածքում հայտնաբերվել է անհայտ տեսակի չպայթած նռնակ:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը: Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը «Ջ-1» տիպի ֆուգասային նռնակ է:
Սակրավորներն այն վնասազերծել և հանձնել են ոստիկանության աշխատակիցներին: