|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մայիսի 8-ին՝ ժամը 09:55-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում Շոշ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել, որ համայնքի տարածքում գտնվող անասնագոմում հայտնաբերվել է հրթիռակասետային ռումբ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները: Տեղում հետախուզական աշխատանքներ իրականացնելու ընթացքում, սակրավորները հայտնաբերել են ևս մեկ միավոր հրթիռակասետային ռումբ:
Զինամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում` ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։
Քիչ հետո զինամթերքը կպայթեցնեն. Պայթյունի ձայն լսելու դեպքում` խնդրում ենք խուճապի չմատնվել։