|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում ժամը 11:00-ի սահմաններում տեղի կունենա չպայթած զինամթերքների վնասազերծում, ԱԻՊԾ-ն հորդորում է պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում չպայթած զինամթերքների վնասազերծումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին ժամը 11-ի սահմաններում «Հալո Թրաստ» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության կողմից:
«Օրվա ընթացքում սակրավորների կողմից հայտնաբերված տարբեր զինատեսակների վնասազերծման միջոցառում նախատեսվում է նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում: Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»,- ասված է հաղորդագրության մեջ: