|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից մայիսի 6-ին ժամը 12:38-ին հաղորդում է ստացվել, որ Շոշ համայնքի բնակիչը գյուղի դպրոցի մոտ գտնվող իրեն պատկանող հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է հրթիռակասետային և մեկ գնդիկաբեկորային ռումբ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Զինամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում` ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։
Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները:
Քիչ հետո զինամթերքը կպայթեցնեն: Ծառայությունից բնակիչներին հորդորել են պայթյունի ձայն լսելու դեպքում խուճապի չմատնվել։