|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլաիմիր Պուտինի մամուլի մեծ ասուլիսի ժամանակ հնչեց նաև հարց ԵՏՄ-ի վերաբերյալ:
Ղազախական հեռուստաընկերության լրագրողը հետաքրքվեց` չե՞ն ազդի, արդյոք, ներկայիս տնտեսական խնդիրները ինտեգրման գործընթացների վրա: Նա նշեց, որ հունվարի 1-ից ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը, հնարավոր է` նաև Ղրղզստանը ընդհանուր շուկա ունենան, չի՞ վերաճի ընդհանուր շուկան ընդհանուր ճգնաժամի:
Պատասխանելով հարցին՝ Պուտինը կրկնեց ավելի վաղ արտահայտած համոզմունքը, թե ռուսական տնտեսության աճն անխուսափելի է` միջազգային տնտեսության աճի, ռուսական տնտեսության` էներգակիրների նոր գնին աստիճանաբար հարմարվելու հաշվին: Նա նշեց, սակայն, որ միասին հաղթահարել այդ ճգնաժամն ավելի հեշտ կլինի: