|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նավթի վաճառքից վերջին 10 տարում մեծ եկամուտներ ստացած Ադրբեջանն այժմ բախվել է այդ եկամուտների նվազման խնդրին և Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը: Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի կայքում տեղադրված խմբագրական հոդվածում. հայտնում է contact.az-ը:
Ադրբեջանի կառավարությունը տնտեսության դիվերսիֆիկացիա է իրականացնում, որպեսզի կրճատի երկրի կախվածությունը նավթային ոլորտից: Դրան հասնելու համար, սակայն, ֆինանսական սեկտորը պետք է աճի և ավելացնի տնտեսությունը սպասարկելու ունակությունը: Այդ գործընթացը, սակայն, նախկինի պես զսպվում է:
Ֆինանսական սեկտորը մնում է համեմատաբար փոքր, և գերակշռող դերը ֆինանսավորման մեջ խաղում է պետությունը: