|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին Կոնգրեսին է ներկայացրել «օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին» հակազդելու՝ իր վարչակազմի ռազմավարությունը: ԱՄՆ ղեկավարի համապատասխան նամակը տարածել Է Սպիտակ տունը. հայտնում է ՏԱՍՍ-ը՝:
«Վերոհիշյալով ուղարկում եմ օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին հակազդելու ռազմավարությունը»,- նշված Է ուղերձում:
ԱՄՆ-ի՝ 2019 ֆինանսական տարվա (երկրում այն ավարտվել է սեպտեմբերի վերջին) պաշտպանական բյուջեն նախագահին պարտավորեցնում Էր համապատասխան փաստաթուղթ ներկայացնել օրենսդիրներին: Այնուամենայնիվ, Սպիտակ տունը չի հրապարակում այդ ռազմավարությունը, ինչպես և մի շարք այլ փաստաթղթեր, որոնք պահանջում են Կոնգրեսի անդամները: Մինչդեռ՝ օրենսդիրները կարող են ընդունել համապատասխան որոշում ու հրապարակել ռազմավարությունը: