|
Փոխարժեքներ
24 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանին և մի շարք այլ երկրների մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանը աջակցելու մեջ։
«Դաշինքը ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային որոշ պետություններ որպես գործիք օգտագործեց Ռուսաստանի դեմ։
Մեր երկրի հետ գործընկերության ձգտման մասին գեղեցիկ խոսքերի քողի տակ ՆԱՏՕ-ն գործնականում մոտեցել է մեր սահմաններին։ Որպես գործիք՝ դաշինքն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ։ Այդպես եղավ Վրաստանի հետ, այդպես եղավ Ուկրաինայի հետ, որը 14-ին վերածվեց ռուսատյացության օջախի։ Ցավոք, դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և նույնիսկ, ավաղ, Հայաստանի հետ»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի ժամանակ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը: