|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է, որ Թել Ավիվը տարածել Է հետախուզական դոսյե, որում ասվում է, որ պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման մասով ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության որոշ աշխատակիցներ մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը։ Նրա խոսքերը մեջբերում Է Reuters-ը։
«Մենք պարզեցինք, որ գործակալության 13 աշխատակիցներ իսկապես մասնակցել են, ուղղակի կամ անուղղակի, հոկտեմբերի 7-ի կոտորածին։ (...) Գործակալության դպրոցներում դասավանդում են Իսրայելի ոչնչացման դոկտրիններ՝ ահաբեկչության դոկտրիններ, որոնք գովաբանում, փառաբանում են ահաբեկչությունը», - փաստել է վարչապետը։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը «համակումէ» ՄԱԿ-ի օգնության մասով գործակալությունը։