|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ գիշեր հարձակում է տեղի ունեցել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա, պատգամավորը վնասվածքներ է ստացել:
ՀՀ քննչական կոմիտեից yerkir.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ դեպքի վայրի զնությամբ պարզվել է, որ տեղանքում առկա է տեսանկարահանող սարք, և ներկայումս վարույթն իրականացնող մարմինը հետազոտում է գոյություն ունեցող տեսագրությունը: Միաժամանակ, հանձնարարություններ են տրվել օպերատիվ-հետախուզական մարմիներին` միջոցներ ձեռնարկել առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: