|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
38-ամյա Կարինե Պապանյանի և նրա` դեռ չծնված երեխայի մահվան փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ մահվան դեպքը գրանցվել է մայիս 28-ին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում:
Ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ մահվան հավանական պատճառը հարպտղաջրային էմբոլիան է: Սակայն մահացածի հարազատների խոսքով` մահը վրա է հասել բժիշկների անուշադրության հետևանքով: