|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
2019 թվականի նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:
Yerkir.am-ին Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարդու իրավունքների պաշտպանը ևս արձագանքել էր լրատվամիջոցներում տարածված տեսանյութին՝ նշելով, որ պետք է հարուցվի քրեական վարույթ:
Ավելի վաղ ԶԼՄ-նորում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները հակագազով և մահակով խոշտանգում մարդուն՝ ցուցմունք կորզելու նպատակով: