|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հուլիսի 29-ին «Էրեբունի» ԲԿ-ում մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Հիշեցնենք, որ ծննդկանը «Էրեբունի» էր տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից` հուլիսի 27-ին: Կեսարյան հատում էր արվել, մոր կյանքը չէր հաջողվել փրկել, օրեր անց մահացել էր նաև Մերիի նորածին փոքրիկը: