|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծոծրակի շրջանի սալջարդ-պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դիակ։ Քննությամբ պարզվել է, որ մահացածը ԻԻՀ քաղաքացի Էսֆամեդիար Քավիանն է։ Նույն ժամին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրից ներքեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մի քանի տղաներ խփել են մի պարսիկի եւ փախել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։