|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փաստաբանների պալատը, նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորած հակաիրավական վարքագծին, դիմել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE)՝ ակնկալելով նաև միջազգային կառույցների կոշտ արձագանքը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։
«Փաստաբանների պալատը հետամուտ է լինելու ոստիկանության աշխատակիցների արատավոր վարքագծի արդյունքում ստեղծված իրավիճակի արդար հանգուցալուծմանը և մեղավոր անձնաց օրենքի առջև պատասխանատվության ենթարկելուն:
Հիշեցնենք, որ 09.02.2023թ. Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ գործադրվել էր բռնություն»,- նշել է նա: