|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումից օգտվելով՝ մի շարք «բիզնեսմեններ» արագությամբ բարձրացրել են գները, ինչը որոշակի խուճապի տեղիք է տվել: Որքան էլ պաշտոնյաները հայտարարում են, թե թանկացումներ չեն արձանագրվել, թե «շուկան վերահսկվում է», գրեթե բոլոր խանութներում ապրանքներն այս կամ այն չափով թանկացել են: Խանութի վաճառողներից մեկը մեզ պատմեց, որ իր հաճախորդները վերջին օրերին առևտուր անելիս «բարև»-ի փոխարեն հարցնում են՝ հիմա ինչի՞ գինն է թանկացել:
Նախօրեին, օրինակ, Սևան քաղաքի բոլոր խանութներում հացը թանկացել էր 20 դրամով՝ 300 դրամանոց մատնաքաշները դարձել են 320 դրամ: Բարձրացել են նաև սուրճի, ոսպի, երշիկեղենի, կաթնամթերքի, մսամթերքի գները: Իսկ Ծաղկաձորի որոշ խանութներում շաքարավազի գինը 500 դրամ է դարձել: Խանութներում դա բացատրում են մատակարարների կամայականությամբ, որոնք, օգտվելով անկայուն վիճակից, արագորեն բարձրացրել են մատակարարման գները»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։