|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա այցի նախօրեին հարցազրույց է տվել թուրքական Anadolu գործակալությանը. հայնում է РИА Новости-ն։
Պուտինը նշել է, որ հեռատեսական է համարում Թուրքիայի դիրքորոշումը, որը չի սահմանել պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Նա դրական է վերաբերվում Անկարայի՝ մսի, կաթի, ձկան, բանջարեղենի և մրգերի արտահանումը Ռուսաստան ավելացնելու մտադրություններին:
«Բարձր ենք գնահատում Թուրքիայի որոշումների ինքնուրույնությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության հարցերի առումով։ Թուրք գործընկերները չեն զոհաբերել իրենց շահերը՝ հանուն ինչ-որ մեկի քաղաքական հավակնությունների։ Կարծում եմ, որ դա իսկապես մտածված և հեռատես հաշվարկ է»,- ասել է նա: