|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Նոյեմբերի 17-ին` ժամը 12.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 միջպետական ավտոճանապարհի 122-րդ կմ-ում` Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ Գ. Հ.) 34 AF 138 պետհամարանիշով և «Օպել» մակնիշի (վարորդ Վ. Պ.) 34 DQ 711 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ.Հ.ին (ծնվ. 1965 թ.) և հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: