|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ապրիլի 10-ին, ժամը 16:06-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի դատարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Անդրանիկ և Միկոյան փողոցները հատող խաչմերուկում բախվել են «Opel Astra» մակնիշի 34 NL 735 պետհամարանիշի (վարորդ՝ 1981 թ. Ա. Ս.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 18 OO 118 պետհամարանիշի (վարորդ՝ 1957 թ. Գ. Մ.) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra»-ի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները:
ԱԻՆ մամուլի ծառայություն