|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հուլիսի 28-ին, ժամը 17:49-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Քարավան» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ4 ավտոճանապարհի 105-րդ կմ-ում բախվել են «Mercedes C-200» մակնիշի (վարորդ՝ Վ. Փ.) 34 MR 925 պետհամարանիշի և «Ford tranzit» մակնիշի 35 FU 863 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Բ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1999 թ. ծնված Ս. Փ.-ը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնհատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան: