|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փետրվարի 20-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և ձախ ձեռքի մասում սուր կտրող, ծակող գործիքից ստացված վնասվածքներով բուժկետ է տեղափոխվել Ա. Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Ա. Բ.-ի հայրը հաղորդում է տվել, որ որդուն դանակահարել է Գ. Պ.-ն: Հանցագործության գործիք խոհանոցային դանակն առգրավված է:
Փաստի առթիվ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Պ.-ն հանձնվել է ծնողների հսկողությանը:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: