|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ապրիլի 5-ին Եղեգնաձորի մշակույթի տանը տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպվող «Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը:
Միջոցառման ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ:
Ծրագիրն այս տարի պատրաստվում է հյուրընկալվել այլ մարզերում նույնպես: Ծրագրի նպատակն է մատչելի և հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական երաժշտություն: