|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ ԱԳՆ-ն հերքում է թուրքական ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե «Վալդայ» քննարկումների ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է Թուրքիային. հայտնում է РИА Новости-ն:
Խոսքն «AWDnews» թուրքական անգլալեզու էլեկտրոնային կայքում տեղադրված հրապարակման մասին է, որում խոսվում է Պուտինի հայտարարությունների մասին: Նա իբր խիստ քննադատել է Թուրքիայի Հանրապետության քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Անկարայի դիրքորոշումը սիրիական ճգնաժամի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերում։
«Նման տեղեկությունը քարոզչական կեղծիք է և ոչ մի աղերս չունի իրականության հետ»,- ասվում է գերատեսչության կայքում։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ նման ապատեղեկատվության նպատակն է վնաս հասցնել Ռուսաստանի և Թուրքիայի գործընկերական, բարիդրացիական հարաբերություններին։