|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օգոստոսի 27-ին ներկայիս Թուրքիայի տարածքում գտվող Տիգրանակերտ քաղաքում ձերբակալել էին միջազգային Vice News լրատվական հեռուստաընկերության լրագրողներ Ջեյք Հանրահանին և Ֆիլիփ Փենդլեբուրիին, ինչպես նաև նրանց ուղեկցող թարգամանչին՝ ԻՇԻՊ-ի օգտին գործունեություն ծավալելու մեղադրանքով:
Vice News-ն այդ կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ քննադատելով Թուրքիայի կառավարությանը անհիմն և անհեթեթ մեղադրանքով իր թղթակիցներին ձերբակալելու մեջ: «Նրանց այս քայլը լրագրողների աշխատանքը գրաքննության ենթարկելու փորձ է»,- ասվում է հայտարարության մեջ: