|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Թուրքիային` Իդլիբի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունն ամբողջությամբ չիրականացնելու համար. հայտնում է diken.com.tr կայքը:
Նա Թուրքիային կոչ է արել հետևել Իդլիբի հարցում ձեռք բերված համաձայնությանը և նշել. «Թուրքիայի հետ համաձայնեցված հրադադարի ռեժիմը վերահսկելու ուղղությամբ կարևոր է թույլ չտալ ահաբեկչական ներկայության ավելացում: Թուրքիան զինաթափված տարածք ստեղծելու և գրոհայիններից ու ծանր զենքերից ազատվելու դրույթներն ամբողջությամբ չի իրականացրել»:
Անցյալ տարի Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն էին ձեռք բերել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանը հստակ ժամանակահատվածում զինաթափելու վերաբերյալ: