|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Թեհրանում կայացել է ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը սիրիական կարգավորման հարցով:
Գերմանական «Դոյչե վելե»-ն նշում է, որ նախագահները չեն կարողացել միասնական դիրքորոշման գալ Իդլիբում սիրիական ուժերի գործողության վերաբերյալ հարցում: Ընդունված հռչակագրում ոչինչ չի ասվում հստակ քայլերի մասին: Նշվում է միայն Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանութան, հումանիտար իրավիճակը բարելավելու պատրաստակամության և «Իսլամական պետության» ու «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների դեմ գործողությունները շարունակելու մտադրության մասին:
Նշենք, որ Իդլիբում գործողությանը մասնավորապես դեմ է եղել Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այդ մասին բարձրաձայնել է: