|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանը և ռուսական «Գազպրոմ» ընկերությունն այս տարի չեն կարողանա պայմանավորվել Հայաստան ռուսական գազի տարանցիկ մատակարարումների վճարման հարցում 2017 թվականին համագործակցելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռուստատեսությանը:
Բանակցությունների երկրորդ փուլը, ինչպես և առաջինը, ապարդյուն է անցել:
Գործող պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն:
Նշվում է, որ Ռուսաստանը ցանկանում է Վրաստանի տարածքով գազի տարանցման համար գումարով վճարել, իսկ վրացական կողմը ցանկանում է պահպանել վճարման նախկին ձևը՝ ստանալով Հայաստան ուղարկվող ռուսական գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը: