|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Սամիհ Շուքրին դատապարտել է օրեր առաջ Թուրքիայի ԶՈՒ կողմից Իրաքի հյուսիսում իրականացրած օդային հարձակումը, որի արդյունքում սպանվել էր 15 մարդ, որից 2-ը բարձրաստիճան իրաքցի զինվորականներ էին։
Իրաքցի իր պաշտոնակից Ֆուադ Հուսեյնի հետ հեռախոսազրույցի ժամանակ Շուքրին նշել է, որ երկիրը դատապարտում է Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարող ցանկացած քայլ, իսկ Թուրքիայի գործողություններն անվանել է սպառնալիք՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության դեմ։
Նմանատիպ հայտարարություններ է արել նաև Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն՝ ցավակցություններ հայտնելով Իրաքին՝ զոհերի կապակցությամբ։
Իրաքի ԱԳՆ-ն խնդրել է արաբական երկրներից դիվանագիտական քայլեր ձեռնարկել իր տարածքից թուրքական զորքերի հեռացման ուղղությամբ։