|
Փոխարժեքներ
10 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.06 |
| EUR | ⚊ | € 438.86 |
| RUB | ⚊ | ₽ 4.8219 |
| GBP | ⚊ | £ 503.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 4 զինյալ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգից ստացված տեղեկությունների համաձայն՝ օդային հարձակումն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հյուսիսային շրջաններում իրականցվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունների շրջանակներում: Այս գործողությունների հետևանքով մինչ օրս, ընդհանուր առմամբ, սպանվել է 80 զինյալ: