|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Սիրիայի հարցում. հայտնում է РИА Новости-ն:
«Կարծում եմ, որ այդ դիրքորոշումը կառուցողական չէ, և տվյալ դեպքում ամերիկյան դիրքերի թույլ լինելու հիմքում այդ հարցում օրակարգի բացակայությունն է: Երևում է՝ պարզապես չգիտեն, թե ինչի մասին խոսել»,- ասել է նա:
Պուտինն ընդգծել է, թե չի հասկանում՝ ինչու է ԱՄՆ-ը քննադատում Ռուսաստանին Սիրիայում ռազմական գործողության համար, եթե հրաժարվում է այնպիսի կարևոր հարցում երկխոսելուց, ինչպիսին քաղաքական կարգավորումն է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են ընդունել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը` Սիրիայում իրավիճակի քննարկման համար: