|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 22-ին` ժամը 09.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը` ժամը 09.00-ին, Ռուբինյանց փողոցում, թիվ 3 երթուղու միկրոավտոբուսի սրահում, 1955 թ. ծնված Աշոտ Խ.-ի տաբատի հետևի գրպանից գողացել է 16.000 դրամ: