|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Օգոստոսի 22-ին, ժամը 21-ին, 1982 թ. ծնված Հասմիկ Ա.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեի մոտ երեխայի մանկասայլակի գրպանից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 24.000 դրամ և նկարներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 21.30-ին, բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Գոռ Բ.-ն, ով բացատրություն է տվել, որ դրամապանակը գողացել է իր ծանոթը` Այնթապ գյուղի բնակիչ ոմն Գարիկ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները օգոստոսի 25-ին, ժամը 16.00-ին, Օգանովի փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սարգիս Ս.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն: