կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-03 13:52
Հասարակություն

Հրդեհ՝ պիցցերիայում

Հրդեհ՝ պիցցերիայում

Հոկտեմբերի 3-ին` ժամը 00.16-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «ՋԻ-ՋԻ» պիցցերիայում:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.52-ին, մարվել՝ 01.10-ին: Տիգրան Մեծ փողոցի թիվ 42 հասցեում գտնվող Ս.Մ.-ի պիցցերիայում այրվել է 2 սառնարան և մեկ սեղան` մասնակի: